ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Taryan գործակալությունը հիմնադրվել է 2022թ.՝ ունենալով մեկ նպատակ.
նորոգել հայաստանյան բիզնես միջավայրը՝ կյանքի կոչելով դրա անսպառ ստեղծարար պոտենցիալը։

ԱՐԺԵՔՆԵՐ

Մեր արժեքներն արտացոլվում են բիզնես ոլորտի կայուն զարգացման և անընդհատ աճի վերաբերյալ մեր պատկերացումներում։ Մենք հենվում ենք՝
  • Պրոֆեսիոնալիզմ և պատասխանատվություն
  • Առաքինություն
  • Հարգանք ավանդույթների և արժեհամակարգի հանդեպ
  • Վստահություն և հուսալիություն
  • Նորարարական մոտեցում
  • Ստեղծարարություն
  • Թիմային աշխատանք
  • Արդյունավետություն
  • Հավասարակշռություն և ներդաշնակություն
  • Առողջ ապրելակերպ

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

1. Կառուցում ենք այնպիսի ընկերություն, որը հիմնվում է պրոֆեսիոնալիզմի, աշխատանքային ներդաշնակության և մշտապես աճելու անհագուրդ ձգտման վրա:

2. Մեր գործընկերներին հաղորդում ենք վստահության և հուսալիության զգացողություն՝ աջակցելով նրանց նպատակների և զարգացման խնդիրների իրագործմանը։

ՄԻԱՆԱԼ ՄԵՐ ԹԻՄԻՆ

Մեր թիմը գիտակցում է, որ հաջողությունը չի լինում կոնկրետ մեկինը՝ այն բոլորինն է։ Ցանկացած ձեռքբերում թիմային արդյունավետ աշխատանքի արդյունք է։

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Հանդես գալով որպես բիզնեսի առաջխաղացման գործակալություն՝ Taryan agency-ն ոլորտում խոստումնալից հեռանկար ունեցող ընկերություններից է, որի խնդիրն է տարբերվող պրոդուկտներով ու առավելագույն շահավետ լուծումներով դառնալ հայկական և արտաքին շուկայում ստանդարտներ առաջ տանող։